Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճարտարապետության հետ կապված խնդիրներ չեն կարող լինել, շենքի դեֆորմացիա չի լինի: Այս մասին, այսօր նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ իրենք նման բան թույլ չեն տա:
Նա ընդգծել է, որ քաղաքաշինության նախարարությունն այս առումով որեւէ գործառույթ չունի «Հենց ծրագիր լինի, կմասնակցեն հեղինակները ու կշարունակվեն քննարկումները»,-ասել է նախարարը:
«Մարզահամերգային համալիրը վաճառելու մասին կառավարության որոշումից հետո որեւէ հստակ ծրագիր չի ներկայացվել, թե ինչ է նոր սեփականատերը նախատեսում իրականացնել այնտեղ: Երբ լինի ծրագիր, դրա քննարկումներին կմասնակցեն նաեւ շենքի հեղինակները, որպեսզի ճարտարապետական տեսքի հետ կապված խնդիրներ չառաջանան»,¬- ասել է նախարարը: Նա ընդգծել է, որ 2016-ին էլ ավելի են ակտիվացնելու անավարտ շենքերն ավարտին հասցնելու գործընթացը:
Հիշեցնենք, որ Կ. Դեմիրճյանի անվան մ0արզահամերգային համալիրը, որը գտնվում էր ՊՆ հաշվեկշռում, վաճառվել է «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ¬-ին:
Ներդրումային ծրագիրը կիրականացվի 4 տարում, որի ընթացքում կներդրվի 100 մլն դոլար:





























