Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MIT) աշխատակից Ք․ Շ․-ն ծառայողական ատրճանակով կրակել է իր 10-ամյա դստե ու 37-ամյա կնոջ վրա, որից հետո ինքնասպան է եղել։

Թուրքական Rotahaber կայքի փոխանցմամբ՝ Էրզրումից 10 օր առաջ Իզմիր տեղափոխված MIT-ի աշխատակից 45-ամյա Ք․Շ․-ն դեռեւս անհայտ պատճառներով նոյեմբերի 8-ի գիշերը ծառայողական ատրճանակով կրակել է աղջկա ու կնոջ վրա։ Այնուհետ ատրճանակը դրել իր քունքին եւ ինքնասպան եղել։ 

10-ամյա աղջիկը տեղում մահացել է, իսկ 37-ամյա կնոջը ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։