Չի բացառվում, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի առաջիկա հանրահավաքներին մասնակցի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ոչ»-ի միասնական շտաբի ղեկավար, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Նոյեմբերի 20-ին կայանալիք հանրահավաքի բուն անելիքը դեռ չենք հստակեցրել: Հետեւաբար չեմ կարող ասել՝ առաջին նախագահը կմասնակցի այդ հանրահավաքին, թե ոչ: Ամեն դեպքում կարելի է ակնկալել, որ մյուս հանրահավաքներին կուսակցությունների առաջնորդները կմասնակցեն»,- ընդգծել է նա:

Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող քաղաքական ուժերի եւ քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպած հանրահավաքներից եւ ոչ մեկին ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չեն մասնակցել:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: