Երիտասարդական պալատի ճակատագրի մասով որեւէ նորություն չկա, բայց ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը շուտով ԱԺ է ներեկայացնելու օրենք՝ Երեւանի կենտրոնի մասին եւ այդ օրենքում խիստ պատժամիջոցներ են նախատեսված նման դեպքերի համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը»
«Սա միակ տարբերակն է, որ հնարավոր է այդ խնդիրը լուծել՝ եթե երկու տարի անընդմեջ չի իրականացնում շինարարություն, խոշոր տուգանքներ ենք նախատեսում»,-ընդգծել է նախարարը:
Անդրադառնալով այն տեսակետին, թե Երիտասարդական պալատը նման ճակատագրի է արժանանում, քանի որ այնտեղ ավազի հանք է, եւ օգուտ է բերում որոշ օլիգարխների, Նարեկ Սարգսյանն ասել է. «Ես չեմ կարող լինել կառուցապատողի ադվոկատի դերում, եւ հակառակը՝ այդ հարցում ամբողջապես կիսում եմ հարացադրումները եւ՛ նրա նկատմամբ, եւ՛ նաեւ մեր նկատմամբ, որովհետեւ մեզ իրապես չի հաջողվել այդ խնդիրը լուծել:
Ինչ-որ մի տեղ բավարարվածություն ունեմ, զուտ այն պատճառով, որ չէի ուզենա, որ այն ճապոնական նախագիծը, որը մրցույթում հաղթել էր, կառուցվեր: Այդ մասով, ես անձնապես բավարարված եմ: Այդ նախագիծը չի բավարարում ոչ միայն ինձ, այլեւ իմ բազմաթիվ գործընկերներին, որովհետեւ դա մի անահասկանալի խոշոր կառույց էր՝ բնակելիին մոտ, բոլորովին օտար լեզվով արված՝ եւ՛ իր կոմպոզիցիայով, եւ՛ ճարտարապետական լուծումներով: Դա իմ անձնական մոտեցումն է»:
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ պատվիրատուն մրցույթից հետո չի էլ պատրաստվում իրագործել նախագիծը, հրաժարվել է:





























