Երեւանի Արշակունյաց պողոտայում նոյեմբերի 8-ին Սուրենավանի գյուղապետի 20-ամյա որդուն վրաերթի ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ի ՀՀ քննչական կոմիտեից:
Քրեական գործ է հարուցվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մահ):
Հիշեցնենք, որ 20-ամյա տղան տեղում մահացել էր: Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց նրան վրաերթի էր ենթարկել 30-ամյա Գեւորգ Ե.-ն՝ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 88 DP 889 համարանիշի ավտոմեքենայով:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երիտասարդը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով: Նշվում է, որ վարորդ Գեւորգ Ե.-ն աշխատում է ՀՀ ՊՆ-ում։ Նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Մահացած տղան՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետի տղան՝ 20-ամյա Արաբո Կարապետյանը, սովորում էր Մանկավարժական համալսարանում:





























