Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում՝ Բանդա Աչեհ քաղաքից 132 կմ հյուսիս, 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է JakartaGlobe-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ի երեկոյան։ Ցնցումները շարունակվել են մինչեւ հաջորդ օրն առավոտյան։ Տարհանվել են հարյուր հազարավոր տների բնակիչներ։ Նրանց մեծ մասը դեռ տուն չի վերադարձել, քանի որ ուժգին ցնցումները կարող են կրկնվել, փոխանցում է Gazeta-ն։





























