Բաշինջաղյան 6-րդ շենքի բակում նոյեմբերի 7-ի երեկոյան 17-ամյա տղայի դին հայտնաբերելու դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից:
Քրեական գործ է հարուցվել ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):
Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ դիակի մոտ հայտնաբերվել է ուրագ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը 2 վարկածի ուղղությամբ են աշխատում. կամ տղան պատուհանին աշխատանքներ կատարելիս է անզգուշաբար վայր ընկել` դառնալով դժբախտ դեպքի զոհ, կամ` ինքնասպան է եղել: Նշվում է, որ Ա. Հերիքյանի հայրը աշխատում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, կոչումով փոխգնդապետ է:





























