Ընտրություններում կեղծիքների մի առանձին մասը կախված է ընդդիմությունից եւ ընդդիմության միջոցներից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հանրաքվեն կեղծելու իշխանության տրամադրվածության մասին հարցին:

«Այսինքն, ժողովրդի մեջ պատկեր են ստեղծում նրանք, որոնք իշխանության մեջ չեն, նրանք սրբեր են ու պիտի կարողանան սրբագործել ամեն ինչ, մենք էլ ասում ենք` սրբագործեք: Ամբողջ գործիքակազմն ունեք, ամեն ինչը կարող եք նկարահանել»,-նշել է Գալուստ Սահակյանը` հավելելով, թե ընդդիմությունը նախկին ընտրությունների ժամանակ ընտրախախտումների մասին խոսել է, բայց առանց փաստերի:

NEWS.am-ի դիտարկմանը թե ընդդիմության ներկայացուցիչները կրկնակի քվեարկության դեպքեր են արձանագրել, Սահակյանը հակադարձել է. «Շատ թույլ, թեթեւ բողոքներ են եղել»: