Նոյեմբերի 9-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 152-րդ կմ-ում` Սարավան գյուղի մոտակայքում, «Lexus GX 470» մակնիշի 79 ZZ 077 պետհամարանիշով (վարորդ՝ 1972 թ. ծնված Վ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 5 մ) եւ հայտնվել Արփա գետի ափին, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Հրշեջ-փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված: