Ռումինիայի ազգային անվտանգության հարցերով փոխվարչապետ եւ ՆԳ նախարար Գաբրիել Օպրյան հրաժարական է տվել։ Համապատասխան հրամանը ստորագրել է երկրի նախագահ Կլաուս Յոհաննիսը։ ՆԳ նախարարի պարտականությունները կկատարի վարչապետի ժ.պ. Սորին Կիմպյանուն։

Օպրիի հրաժարականը պահանջում էին բողոքի դուրս եկած ցուցարարները, որոնք բողոքում էին երկրի քաղաքական գործիչների շրջանում կաշառակերության դեմ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախկին փոխվարչապետը սկանդալի մեջ էր հայտնվել վերջին 2 խոշոր սկանդալների ֆոնին։ Խոսքը նրա մեքենան ուղեկցող ոստիկանի մահվան եւ դոկտորական թեզի հեղինակային իրավունքների շուրջ ծագած սկանդալի մասին է։