Անտիոքի եւ համայն Արեւելքի պատրիարք Սուրբ Իգնատիոս Եփրեմ 2-րդը ԱՄՆ-ին եւ այլ պետություններին կոչ արել դադարեցնել ֆինանսավորել ահաբեկչական կազմակերպություններին ու ծայրահեղական խմբավորումներին, որոնք ստիպում են սիրիացիներին փախչել դեպի Եվրոպա։

«Անհրաժեշտ է բոլորի ջանքերը, որպեսզի ճգնաժամը կարգավորվի։ Մենք բոլոր կողմերին խնդրում ենք ջանքեր գործադրել խնդրի խաղաղ կարգավորման համար»,- ասել է պատրիարքը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ արտաքին ուժերի ազդեցությունը շատ մեծ է ճգնաժամի պահպանման  գործում, այդ պատճառով իրենք խնդրում են վերջ տալ օգնել նրանց, ովքեր զենք է ուղղում սիրիացի ժողովրդի դեմ։