Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհին նոյեմբերի 8-ին «Ժուկ-A06» եւ «Վոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներն իրար են բախվել, ինչի հետեւանքով մահացել է «Վոլկսվագեն-Գոլֆի» վարորդը:

Նույն մեքենայի ուղեւորներ Հ.Հակոբյանը եւ Հ.Բարսեղյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Կատարվել են դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: