Գերմանիայում Բորիս Նեմցովի հիմնադրամ է ստեղծվել, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա դուստրը՝ Ժաննան։ 

«Բորիս Նեմցովի ազատության հիմնադրամը Գերմանիայում է  ստեղծվել։ Դրա գործադիր տնօրեն կդառնա Օլգա Շորինան», - գրում է Նեմցովան։

Նեմցովի դստեր խոսքով, Շորինան երկար ժամանակ հոր  «աջ ձեռքը» եւ համախոհն էր, տեղեկացնում է Gazeta-ն։

«Հիմնադրամի առաքելությունը հորս գործը շարունակելն է գերմանական եւ ռուսական օրենսդրության համաձայն։ Ես մեծ հույսեր ունեմ, որ հիմնադրամի գործունեությունը կմերձեցնի այն պահը, երբ իմ երկիրը ազատ կլինի։ Եմ մենք կկարողանանք վերադառնալ»,- գրել է Նեմցովան։

Հիմնադրամի ստեղծման մասին հայտնի էր դարձել հունիսին։