Ոչ կանոնավոր միջազգային ուղեւորա-փոխադրումներին ներկայացվող պահանջները խստացնող օրինագիծը պատրաստ կլինի առաջիկա օրերին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել  ՀՀ Տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը։

Փոխադրողներին նախկինի պես կազատեն արտոնագրից, սակայն կպարտավորեցնեն ավելի ուշադիր լինել անվտանգության հարցում։

«Չարտերային փոխադրումների ընդհանուր պահանջներն այնքան էլ խիստ չեն լինի, որքան կանոնավորների դեպքում, բայց անվտանգության հարցում պետք է առավելագույնս ուշադիր լինել»,- հավելեց Մելքոնյանը։