Ռուսական ռազմական ավիացիան Լաթաքիայի նահանգում ոչնչացրել է  «Ջաբհաթ ան-Նուսրայի» ականանետային դիրքերը եւ պահեստը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ 

«Լաթաքիայի շրջանում՝ Ջեբել-Դաու լեռան շրջանում ռուսական ավիացիան հարված է հասցրել  «Ջաբհաթ ան-Նուսրայի» գրոհայինների ականանետային դիրքերին։ Ուղիղ թիրախավորմամբ ոչնչացվել է չորս ականանետ եւ ռազմամթերքի դաշտային պահեստը», - ասել է Կոնաշենկովը։

Բացի այդ, Ռուսաստանի ՌՕՈՒ-ն ոչնչացրել է «Ջաբհաթ ան-Նուսրայի» խմբերից մեկի դաշտային ճամբարը սիրիական Հալեպ քաղաքում։