ԿԽՄԿ-ն պաշտոնական իրազեկում է ստացել Հայաստանի քաղաքացու՝ Ադրբեջանի սահմանն անցնելու վերաբերյալ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։
Ինչպես նշել է Զարա Ամատունին, ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները, իրենց մանդատին համապատասխան, երկխոսություն կվարեն Ադրբեջանի իշխանությունների հետ՝ քաղաքացուհուն անմիջապես այցելելու նպատակով։
Ավելի վաղ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին գերի է ընկել Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի բնակչուհի Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականի ծնված)։





























