Ահաբեկչության տարբերակը դիտարկվում է Սինայի թերակղզում ռուսական   А321 ինքնաթիռի աղետի պատճառների թվում։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։  

«Ահաբեկչական գործողության հավանականությունը, բնականաբար, պահպանվում է որպես տեղի ունեցածի պատճառ», - հայտնել է Մեդվեդեւը։

Նա ճշտել է, որ «դեռ շարունակվում է» աղետի պատճառների ուսումնասիրությունը։