Կարողացել ենք բարձրացնել ռուսական բանակի մարտունակությունը. Սիրիայում Ռուսական զինված ուժերի գործողությունը դրա վկայությունն է, ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանա-արդյունաբերական համալիրի խնդիրներին նվիրված խորհրդակցության ընթացքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ժամանակին միջոցներ ձեռք առնելը բարձրացրել է մեր զինված ուժերի մարտունակությունը։ Եվ դա համոզիչ կերպով հաստատում է այն հակաահաբեկչական գործողությունը, որը մենք անցկացնում ենք սիրիական իշխանությունների դիմումի եւ խնդրանքի համաձայն», - հայտնել է ռուս առաջնորդը։
Պուտինը նշել է, որ ռուսական պաշտպանա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունները բավականաչափ ռիթմիկ են աշխատում՝ զինված ուժերը լրացնելով նոր հրթիռային համալիրներով, ատոմային եւ բազմանպատակային սուզանավերով, ինչպես նաեւ վերջրյա նավերով. «Նորացվում է ռազմական ավիացիայի եւ զենիթա-հրթռիային ուժերի պարկը, ցամաքային եւ ռազմադեսանտային ուժերի սպառազինությունը եւ տեխնիկան»։
Պուտինի կարծիքով բարձր մարտունակություն են գրանցել նաեւ Զինված ուժերի բազմաթիվ ստուգումները եւ ուսումնական հավաքները։ Ռուսաստանի նախագահը առավել նշանակալի միջոցառում է անվանել «Կենտրոն-2015» զինավարժությունները։ «Ակնհայտ է, որ անցկացվող զինավարժությունների եւ մարզումների արդյունքների վերաբերյալ եզրակացություններն ու ենթադրությունները պիտի դրվեն 2016-2020 ժամանակահատվածում ռազմական ուժերի տարբեր տեսակների կառուցման եւ զարգացման պլանների հիմքում», - ասել է Պուտինը։





























