Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովում մերժել են կազմակերպության անդամակցության մասին Կոսովոյի հայտը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ին Կոսովոյի անդամակցությանը կողմ է քվեարկել 92 երկիր, դեմ՝ 50-ը: Սակայն հայտն ընդունելու համար անհրաժեշտ էր համաժողովի մասնակիցների առնվազն երկու երրորդ ձայները: Ընդհանուր առմամբ, համաժողովին 142 պատվիրակ է մասնակցել, քվեարկելուց ձեռնպահ է մնացել 29 երկիր: Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը քվեարկության արդյունքը հաղթանակ է անվանել:
Ըստ Lenta-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դառնալու համար պարտադիր չէ, որ պետությունը կամ տարածքը ՄԱԿ-ի անդամ լինեն կամ ճանաչված լինեն: Օրինակ՝ Պաղեստինը, որի կարգավիճակը վիճարկվում է, կազմակերպության անդամ է 2011 թվականի նոյեմբերից:
Հիշեցնենք, որ Սերբիայից Կոսովոյի անկախությունն Ալբանիայի իշխանությունները հռչակեցին 2008 թվականին: ՅՈՒՆԵՍԿՕ-ին Կոսովոյի անդամակցության դեմ ակտիվորեն հանդես էին գալիս Ռուսաստանն ու Սերբիան:





























