Թուրքիայի Մանիսա նահանգի ոստիկանությունը նոյեմբերի 10-ի առավոտյան «զուգահեռ կառույցի» գործով 26 կասկածյալների է ձերբակալել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Մանիսայի ոստիկանությունը համաժամանակյա գործողությունների ժամանակ 35 հասցեներում խուզարկություն է իրականացրել, որի արդյունքում ձերբակալել է «Ֆեթհուլլայական ահաբեկչական կառույց» (FETO)  (Ֆեթհուլլահ Գյուլենի շարժում-խմբ) գործի շրջանակներում 26 կասկածյալի։  Եւս 9 կասկածյալի նկատմամբ որոնողական աշխատանքները շարունակվում են։

Նշենք, որ Էրդողանի հրահանգով Թուրքիայում գյուլենականներին ահաբեկիչ են հայտարարել եւ որս սկսել նրանց դեմ։

Հիշեցնենք, որ Ֆեթհուլլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: