Թուրքիայի Ուրֆա նահանգի Վիրանշեհիրի շրջանում պատգամավորի անկախ թեկնածու գրանցված Լյութֆի Դողրուն մերկացել է փողոցում այն բանից հետո, երբ ընտրական խորհուրդը մերժել է ընդունել արդյունքների բողոքարկման իր դիմումը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Վիրանշեհիրում պատգամավորի թեկնածու գրանցված Լյութֆի Դողրուն նոյեմբերի 1-ի ընտրություններում հավաքել է 62 ձայն, սակայն համաձայն չլինելով արդյուքների հետ՝ բողոքարկել է ընտրությունների արդյունքները։

Վիրանշեհիրի շրջանի ընտրական խորհուրդը հիմնավոր չի համարել դիմումը եւ մերժել է ընդունել  բողոքարկան դիմումը։ 

Լյութֆի Դողրուն չի դիմացել մերժմանը եւ Վիրանշեհիրի կենտրոնական փողոցներից մեկում մերկացել ու կանգնել է մեքենայի վրա՝ բարձրախոսով դիմելով քաղաքացիներին։ Նա հայտարարել է, թե իր իրավունքները խախտվել են եւ մինչեւ իր իրավունքները չվերականգնվեն, ինքը շարունակելու է նմանատիպ բողոքի ակցիաները։