Երեւանի բուսաբանական այգու մոտակայքում նոյեմբերի 7-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 17-ամյա Ավագ Ռոստոմյանին այսօր տեղափոխել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Նեյրովիրաբուժական բաժանմունք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, NEWS.am-ին տեղեկացրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից՝ նշելով, որ երիտասարդի վիճակը կայունացել է, նա ապաքինվում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Աճառյան փողոցում 2015թ. նոյեմբերի 7-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:





























