Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ում` Սարավան կոչվող հատվածում, առկա է մերկասառույց, առաջացել են խցանումներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել 7 ավտոմեքենաներ:





























