Երեւանի կենդանաբանական այգում հոկտեմբերի 29-ին, առյուծի կողմից հարձակման ենթարկված 35-ամյա Վարդան Գրիգորյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, դուրս է գրվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդանի մայրը՝ Գոհար Գրիգորյանը:

«Վարդանն իրեն լավ է զգում, ցանկացավ դուրս գալ, չնայած դեռ լիովին չի ապաքինվել: Ամեն օր հիվանդանոց ենք գնալու վիրակապերի»,-ասաց Գոհար Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 29-ին Երեւանի կենդանաբանական այգում առյուծը հարձակվել է աշխատակից Վարդան Գրիգորյանի վրա: Նա հոկտեմբերի 29-ին հիվանդանոց էր տեղափոխվել ձախ բազկի պատռվածքներով:

Ձեռքը մտցրել է, որ ոսկորը հանի. պատմել է առյուծի հարձակումից տուժած աշխատակիցը

Զեւս անունով 7–ամյա առյուծը իրեն խնամողին ճանկելուց հետո վանդակի խորքից դուրս չի գալիս (Ֆոտո)