Հարավային Սուդանում՝ Ան-12 օդանավի կործանման վայրում, հայտնաբերել են 2 սեւ արկղերը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչեով երկրի տրանսպորտի նախարար Կուոնգ Գատլուակին։

Հարավային Սուդանի պետական ռադիոյի եթերում Գատլուակը հայտարարել է, որ երկիրը չունի բավական սարքավորումներ ավիավթարի պատճառները պարզելու համար, փոխանցում է ՆՏՎ-ն։ Նախարարը չի նշել, թե որտեղ են վերծանվելու ինքնագրիչների տվյալները։

Հիշեցնենք, որ Ան-12 բեռնատար օդանավը կործանվել էր նոյեմբերի 4-ին Ջուբայի օդանավակայանից թռիչք իրականացնելուց հետո։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ օդանավում եղել է 18 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ, որոնցից 5-ը եղել են ՀՀ քաղաքացիներ։