ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ինքը կկարողանար անաչառ դիրքերից հաղորդավար լինել, բայց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ կապված չի կարող ասել: Այս մասին նա հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչը, որը միաժամանակ կրթության եւ գիտության նախարարն է, անկողմնակալ քաղաքական բանավեճ վարի հանրային հեռոստաընկերությունում, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես, անկեղծ ասած, այդ հաղորդումը չեմ նայել, կդժվարանամ գնահատական տալ: Եթե ինքը փորձի անաչառ դիրքերից հանդես գալ; հնարավոր է: Օրինակ իմ դեպքում վստահաբար հնարավոր կլիներ, իր դեպքում` չգիտեմ»։