Հայաստանը հոյակապ երկիր է, որը մեծ ձեռքբերումներ է ունենում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որն այսօր՝ նոյեմբերի 10-ին ելույթ է ունեցել Հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի առաջ։

«Ես դեռեւս 1990-ականների սկզբներից սկսել եմ զբաղվել Հայաստանի հարցերով ու շատ դրական տեղաշարժեր եմ տեսել, փոփոխություններ, որոնք արգասաբեր են եղել հայ ժողովրդի համար: Անելիք դեռ շատ կա: Կարծում եմ, որ իմ նախանշած չորս գերակա ուղղությունները ԱՄՆ կառավարությանն ու ժողովրդին թույլ կտան Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին ապահովել ռեսուրսներով ու գործիքներով, որոնք անհրաժեշտ են երկրի առաջ ծառացած մարտահրավերներին հայկական լուծումներ գտնելու հարցում: Մենք դեսպանությունում կաշխատենք մեր երկկողմ առեւտրային ու բիզնես կապերն ամրապնդելու ուղղությամբ»ասել է դեսպանը:

«Մենք կօգնենք Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք կգործակցենք Հայաստանի հետ ժողովրդավարական հաստատություններն ու քաղաքացիական հասարակությունն ամրապնդելուհարցում: Խոստանում եմ ավելի ակտիվ լինել ԱՄՆ արտաքին քաղաքականության տարբեր հարցերը պարզաբանելու հարցում: Իսկ ձեզ առաջարկում եմ հետամուտ լինել եւ,դատելով այս նպատակների կենսագործման ընթացքից, գնահատել, թե ինչքանով կհաջողվի իմ աշխատանքը՝ որպես դեսպան.,- ամփոփել է Ռիչարդ Միլսը: