Եթե պետությունը ցանկանում է բարձրացնել դատախազության աշխատակիցների աշխատավարձերը, ապա կարելի է մտածել նաեւ քննիչների մասին: Նոյեմբերի 10-ին Հայաստանի խորհրդարանում կայացած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վճարման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Օրինագիծն առաջարկում է բարձրացնել դատախազության մի շարք պաշտոնյաների աշխատավարձերը՝ Գլխավոր դատախազություն - Վճռաբեկ դատարան աշխատավարձերի հարաբերակցությունը պահպանելու համար:

«Լավ է, որ հիշում եք դատախազների աշխատավարձերի մասին: Իսկ ի՞նչ կասեք օպերատիվ-հետախուզության աշխատակիցների մասին: Ասենք՝ դատախազները, հատկապես Քրեադատավարական օրենսգրքի ներկա փոփոխությունների պարագայում, ամբողջությամբ կաբինետային աշխատակից կդառնան: Չեն ուսումնասիրի ո՛չ հանցագործության վայրերը, ո՛չ էլ արյուն կամ մարմին կտեսնեն: Իսկ քննիչները, հակառակը, ո՛չ քուն ունեն, ո՛չ դադար»,- հայտարարեց Ջհանգիրյանը: