Այսօր՝ նոյեմբերի 10-ին, երեկոյան ժամը 21-ին, մի խումբ ոստիկաններ այցելել են «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի բնակարան եւ տեղեկացրել, որ նա առավոտյան ժամը 10-ին հարցաքննության նպատակով ներկայանա ՀՀ քննչական կոմիտե:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի փոխանցմամբ, Ժիրայր Սէֆիլյանը հրաժարվել է ոստիկաններին ընդունել իր բնակարանում եւ պատասխանել է, որ ինքը առավոտյան կկապվի քննիչի հետ եւ կպարզի, թե ինչն ինչոց է:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը այս գործողությունը գնահատում է որպես շտաբի եւ նրա պետի նկատմամբ ճնշում գործադրելու անհաջող փորձ, որը վկայում է հանցավոր վարչախմբի վախի եւ խախուտ վիճակի մասին:





























