Հայաստանում կպարզեցնեն մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար նպաստի տրամադրումը: Կառավարության համապատասխան օրինագիծը խորհրդարանում քննարկվել է նոյեմբերի 10-ին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով, պետությունը ցանկանում է կրճատել փաստաթղթերի թիվը, որոնք ծնողները պետք է ներկայացնեն նպաստի համար դիմելիս:

Որպես նպաստի տրամադրման պայման ստուգում են ծնողների եւ երեխայի՝ միեւնույն հասցեում գրանցման փաստը:

Բացի այդ, հաշվ առնելով, որ նպաստը վճարվում է միայն աշխատող ծնողներին, ովքեր խնամքի համար արձակուրդ են վերցնում, նշում է արվում եկամտահարկի վճարման մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանում մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կազմում է ամսական 18 հազար դրամ (40 դոլարից քիչ պակաս - խմբ.) եւ վճարվում է աշխատող ծնողներից նրան, ով երեխային խնամելու համար արձակուրդ է վերցնում: