Չիլիի ափերի մոտ մեկ ժամում 6,9 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն է գրանցվել: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոկիմբո նավահանգստային քաղաքից 98 կմ հեռավորության վրա: Առաջին երկրաշարժի էպիկենտրոնը մի քանի կմ հեռավորության վրա է եղել, հաղորդում է Gazeta-ն: