Ղազախստանը հույս ունի դեկտեմբերին ԵՄ-ի հետ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել։ Այս մասին հայտնել է վարչապետ Քարիմ Մասիմովը։

«Գրեթե բոլոր ձեւականություններն ավարտվել են, եւ դեկտեմբերին մենք պլանավորում ենք Եվրամիության հետ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել»,- ասել է Մասիմովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։