Լիբիայի Բենղազի քաղաքում կառավարության կողմանկիցների եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների միջեւ մարտերի ընթացքում առնվազն 16 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

2011-ի փետրվարին ժողովրդական բռնկումից եւ դրան հաջորդած պատերազմից հետո, որը հանգեցրել Մուամար Քադաֆիի տապալման եւ սպանությանը, երկիրը պառակտվել է երկու հակամարտող ճամբարների միջեւ: Մի կողմից իսլամիստներն են արեւմուտքում, մյուս կողմից միջազգային հանրության կողմից ճանաչված օրինական իշխանությունները՝ արեւելքում: