Ադրբեջանի ռազմաօդային ուժերը մարտավարական զորավարժություններ են անցկացնում ռազմական ուղղաթիռների մասնակցությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, զրովարժությունների ժամանակ օդաչուները պայմանական հակառակորդի տարբեր օբյեկտներ, այդ թվում շարժվող զրահատեխնիկա հայտնաբերելու հանձնարարություններ են կատարել:

Ստուգվել է ցամաքային ծառայությունների պատրաստվածության մակարդակը ռեզերվային եւ օպերատիվ աէրոդրոմներում:

Զորավարժությունների ժամանակ ռաիդոկառավարվող հրթիռներով տարբեր թիրախներ խոցելու ցուցադրություն է կատարվել: