Նոյեմբերի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 69-ամյա Էմմա Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու մասին, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել էր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 35-ամյա Մեխակ Մ.-ն, ով Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 109 շենքին հարակից ավտոտնակից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:





























