Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանում նոյեմբերի 11-ին թուրքական օդուժը ռմբակոծել է խաղաղ բնակչությանը։

Քրդական Ajansa kurdi-ն տեղեկացնում է, որ օդուժը ռմբակոծել է Սիլվանի Թեքել, Քոնաք եւ Մեսջիթ թաղամասերը։

Նշվում է, որ օդային ռմբակոծությունների հետեւանքով կան բազմաթիվ սպանվածներ եւ վիրավորներ։

Նշենք, որ արդեն 10 օր թուրքական ոստիկանության ուժերն ու զինվորականները հարձակումներ են իրականացնում Սիլվանի ակտիվ քուրդ բնակչության դեմ։ Մինչ այս ռմբակոծությունը ոստիկանները սպանել են 5 քաղաքացու։