Հայաստանում ընտանեկան բիզնեսի հարկման շեմը պետք է բարձրացնել։ Այս մասին նոյեմբերի 11-ին ՀՀ խորհրդարանում ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ընտանեկան բիզնեսը տարեկան 18 մլն դրամ, այսինքն՝ օրական 40 հազար դրամ շրջանառություն ունենալու դեպքում ազատվում է հարկերից։ Անգամ եթե ենթադրենք, որ շահութաբերությունը կազմում է 20 տոկոս, եկամուտը կկազմի օրական 8-9 հազար դրամ։ «Սակայն սա ոչ թե մեկ մարդուն է բաժին ընկնում, այլ ողջ ընտանիքին, եւ այն էլ այն դեպքում, եթե շահութաբերությունը այդքան բարձր է։ Իսկ մի՞թե բոլորի համար դա 20 տոկոս է։ Շատերի մոտ շահութաբերությունը ցածր է, եւ իրական եկամուտը կազմում է 4-5 հազար դրամ։ Մի՞թե դա ողջ ընտանիքի համար բավարար է։ Այդ պատճառով պետք է մտածենք շեմը բարձրացնելու մասին։ Հակառակ դեպքում ընտանիքները կփորձեն թաքցնել իրենց շրջանառությունը»,- ասել է Մելքումյանը։