Իսպանիայի կառավարությունը Սահմանադրական դատարանին Կատալոնիայի անկախության մասին որոշումը բողոքարկելու հայց է ներկայացրել։
Համապատասխան փաստաթուղթը, որը նախապես համաձայնեցվել էր Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի ղեկավարած նախարարների խորհրդի հետ, կառավարության անունից դատարան է ուղարկել պետական փաստաբան Մարթա Սիլվա դե Լապուերտան։
Ինչպես ՏԱՍՍ-ին ավելի վաղ հայտնել էին դատարանից, դատարանում հայցի ընդունումից հետո որոշման կիրարկումն «ավտոմատ կերպով դադարեցվում է», մինչեւ որ ՍԴ-ն դրա վերաբերյալ որոշում ընդունի։





























