Թուրքիայում մեծ սկանդալ է առաջացրել, երբ իշխանամետ Akit TV-ն՝ Աթաթուրքի մահվան 77-րդ տարելիցի օրը նրա իշխանության տարիները բռնության տարիներ է անվանել։
Թուրքիայում ռասիզմ եւ հայերի ու քրդերի նկատմամբ թշնամանք ու ատելություն տարածող Yeni Akit պարբերականի հեռուստաալիք Akit TV-ն Աթաթուրքի մահվան տարելիցի օրը էկրանին հետեւյալն է գրել. «Բռնություններն ավարտվեցին 1938-ին։ Մուսթաֆա Քեմալը տարիներ առաջ այս օրը մահացավ»։
Այս ամենը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Բազմաթիվ քաղաքացիներ սոցկայքերով վիրավորական մեկնաբանություններ ու հայհոյանքներ են ուղղել Akit Tv հեռուստաալիքին։



























