Սիրիայի կառավարական ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ ապաշրջափակել են Հալեպի նահանգում գտնվող Քվայրես օդանավակայանը, որը արդեն երկու տարի շրջափակված էր գրոհայինների կողմից։  Այդ մասին տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացոևւցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին»։  

Հրետանային դիրքերի եւ հենակետերի մասին տեղեկությունները ստացվել էին սիրիական ընդդիմությունից եւ հաստատվել Բաղդադի տեղեկատվական կենտրոնում, նշել է գեներալը։  

«Ռուսական ավիացիայի գործողությունների արդյունքում սիրիական կառավարական ուժերը ապաշրջափակել են ռազմական Քվայրես (Հալեպի նահանգ) օդանավակայանը։ Տվյալ օդանավակայանը ավելի քան երկու տարի ԻՊ-ի գրոհայինների ամուր շրջափակման մեջ էր գտնվում»,- ասել է նա։