Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը Լեւոն Մութաֆյանի հետ նոյեմբերի 9-10-ին Թբիլիսիում է եղել եւ վերջինս առողջական վիճակից չի գանգատվել:
«Երկու ժամ թամադայություն է արել սեղանի մոտ, կենացներ խմել, նորմալ եկել ենք, Շրջանայինում իջանք, ինքը գնաց, ես էլ եկա թատրոն: Ուզում եմ ասել, ոչ մի բողոք չկար, նորմալ վիճակում էր»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ղազանչյանը:
Նրանք Թբիլիսիից վերադարձել են նոյեմբերի 10-ի առավոտյան։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 11-ին, Երեւանի Զաքյան փողոցում՝ «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է թատերագետ Լեւոն Մութաֆյանի դին:





























