ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-24Մ ռմբակոծիչը Սիրիայի Համա նահանգում ոչնչացրել է «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայինների հրետամարտկոցը։ Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Քաֆեր Զայթի բնակավայրի մոտակայքում Սու-24Մ ռմբակոծիչը ոչնչացրել է «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման հրետամարտկոցը»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սու-24Մ ռմբակոծիչը Հոմս նահանգում ոչնչացրել է նաեւ «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման ստորգետնյա պահեստը։





























