ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչներն այցելել են նոյեմբերի 8-ին ձերբակալված ՀՀ քաղաքացուն։
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, այցը կայացել է նոյեմբերի 11-ին։
Հիշեցնենք, որ խոսքը Կոթի գյուղի բնակիչ Լուսիկ Աբովյանի (ծնվ. 1939 թ.)մասին է։ Կողմերը նոյեմբերի 9-ին ԿԽՄԿ-ին պաշտոնապես տեղյակ էին պահել սահմանը հատելու մասին։





























