ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 11-ին, կազմել է 482.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 518.90 դրամ (աճել է 2.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 730.97 դրամ (աճել է 3.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.47 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 225.78 դրամ, ոսկին՝  16,869.14 դրամ, պլատինը՝ 14,012.35 դրամ:

«Նասդաք ՕԷմԷքս Արմենիա» ԲԲԸ-ում նոյեմբերի 11-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: