Հենց «Այո»-ի ճակատը պետք է ընտրատեղամասերում վերահսկողություն իրականացնի, որ բռնի պրովոկացիա կատարողների ձեռքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որը պատասխանել է մեր մի քանի հարցերի:
Պարոն Բաղդասարյան, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանն ասում է, որ ընտրակեղծիքների կենտրոնը Սյունիքի մարզում է, Իսկ Դուք մեզ հետ զրույցում հայտարարել էիք, որ իշխանությունը նպատակադրվել է արդար ընտրությունների` միջազգային հարթությունում չհեղինակազրկվելու համար: Ի՞նչ եք անելու, որպեսզի այսպիսի կենտրոններում կանխեք կեղծիքները:
Նման հայտարարություն անողները երեկ հայտարարում էին` բոլոր տեղամասերում պետք է ապահովեն իրենց հանձնաժողովի անդամներին եւ վստահված անձանց, այսօր փաստորեն ինֆորմացիան գալիս է, որ մարդիկ չունեն հանձնաժողովներում ապահովելու համար: Այսինքն, եթե նրանք չեն կարողանում վերահսկողության ֆունկցիա կատարել, չունեն վստահելի մարդիկ, բնականաբար նման հայտարարություններով պետք է զբաղվեն: Ես վստահեցնում եմ, որ չեն կարող նմանատիպ երեւույթներ լինել, հակառակ դեպքում մենք կվնասենք հանրաքվեն:
«Այո»-ի ճակատում գտնվող ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն վստահեցնում են, թե եթե կեղծիքներ նկատեն, այդ մասին կբարձրաձայնեն, կարծո ւմ եք, որ դա կանե՞ ն:
Ես պարզապես կցանկանամ, որ նրանք այդ նույն գործողությունը կատարեն, որը որ մենք էլ պիտի կատարենք: Հենց «Այո»-ի ճակատը պիտի կատարի, որպեսզի եթե դիտավորյալ պրովոկացիաներ, նեգատիվ երեւույթներ լինեն, մենք բռնենք այդ ձեռքերը, որ ստվեր չգցեն հանրաքվեի վրա:
Պարոն Բաղդասարյան ասում եք` մտահոգված եք իշխանության միջազգային հեղինակությամբ: Եթե ամեն դեպքում արձանագրվեն կեղծիքներ ու միջազգային կառույցները անդրադառնան դրան, ինչպե՞ ս կարտահայտվի դա, ինչ հետեւանքներ կունենա:
Միջազգային ասպարեզում մեր երկրի նկատմամբ վստահության պակաս կլինի: Մենք անհանգստացած ենք, եթե ուզում ենք պետություն դառնանք, պետք է մտածենք եւ միջազգային կարծիքի եւ մեր ներքաղաքական իրավիճակի մասին: Մենք պետք է ձգտենք հանրաքվեն լավագույն ձեւով կազմակերպել, քանի որ գործ ունենք մայր օրենքի հետ, իսկ մայր օրենքը վտանգել չի կարելի:
Զրուցեց Գայանե Սարիբեկյանը





























