Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է հետաքննությունների պետական բյուրո ստեղծելու մասին օրենքը։ Օրենքը հրապարակվել է Գերագույն ռադայի պաշտոնական կայքում։
«Հետաքննությունների պետական բյուրոն գործադիր մարմնի իրավապահ գործունեությունն իրականացնող կենտրոնական մարմինն է, որի նպատակն է իր նախազգուշացնել, բացահայտել եւ կանխել իր իրավասությունների տակ գտնվող հանցագործությունները»,- ասված է փաստաթղթի տեքստում։
Երկրորդ ընթերցմամբ օրենքին կողմ է քվեարկել 241 պատգամավոր։ Խնդիրներ են առաջացել բյուրոյի տնօրենի նշանակման ընթացակարգի քննարկման ժամանակ։ Պատգամավորները պայմանավորվել են, որ տնօրենին նշանակելու է Ուկրաինայի նախագահը վարչապետի ներկայացմամբ։ Վարչապետն իր հերթին հիմնվելու է մրցութային հանձնաժողովի որոշման վրա։





























