Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները Հալեպի նահանգի Քվեյրիս օդանավակայանի ապաշրջափակման ժամանակ ոչնչացրել են ԻՊ խմբավորման դահիճներից մեկին, որը հայտնի էր որպես Գլուխ կտրող Կոկիտո (Kokeeto the Beheader), տեղեկացնում է Al Masdar News-ը։
Մուհամմեդ Համդուշին սպանել են Սիրիայի բանակի «Ընձառյուծ» ջոկատի մարտիկները։
Պարբերականի տեղեկություններով՝ Համդուշը ոչ միայն ծառայում էր ինքնահռչակ խալիֆայությանը, այլ անձամբ ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին։
Al Masdar News-ը նաեւ նշում է, որ Կոկիտոն հայտնի էր գլխատումները նկարահանելու իր մոլուցքով, փոխանցում է Lenta-ն։





























