Թուրքիայի Արդվին նահանգի Բորչկայի շրջանում սելավի հետեւանքով առաջացած սողանքի պատճառով 2 հոգի մահացել են։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ նոյեմբերի 11-ի երեկոյան Արդին նահանգի Հոփա, Բորչկա եւ Մուրգուլ շրջաններում տեղացած հորդառատ անձրեւները մեծ ավերածություններ ու սողանքներ են առաջացրել։

Սելավի հետեւանքով առաջացած սողանքների պատչառով Բորչկայի շրջանում մահացել է 2, վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել՝ 11 քաղաքացի։