Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը նախօրեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանել է 5 մլն ՀՀ դրամով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հանձնաժողովի կայքիղ:

ՀԾԿՀ-ն պարզել է, որ 2012-2015 թթ. պարբերաբար գերազանցվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ կայանի դրվածքային հզորությունը, որոշ դեպքերում՝ մի քանի տասնյակ անգամ:

Ըստ ՀԾԿՀ որոշման՝ ՀԷՑ-ի կողմից վճարվելիք հինգ միլիոն դրամ տուգանքը փոխանցվելու է ՀՀ պետական բյուջե:

Նշենք, որ «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ն պարտավոր է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ՀԾԿՀ-ին ներկայացնել կայանի առեւտրային հաշվառքի սարքի սխալանքի արդյունքում հավելագրված էլեկտրական էներգիայի քանակության համար վճարված գումարի վերադարձը հավաստող համապատասխան փաստաթուղթ: