Գյուղացիները, որոնց մթերող ընկերությունները պարտք են մնացել խաղողի դիմաց, մինչեւ 2015թ. վերջը կազատվեն գյուղատնտեսական վարկերի վճարումներից։ Այս մասին նոյեմբերի 12-ին հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունները, որոնք գյուղացիներից խաղող են գնել, բայց չեն վճարել, գյուղացիների համար իրենց պարտքը հաստատող վկայականներ են պատրաստել։ Դրանք դիտարկվելու են որպես գյուղացու օգտին ներկայացված ակտիվ, եւ նա անվճարունակ չի համարվի։ «Իսկ գործարանի հետ մենք պայմանավորվել ենք, որ մինչեւ տարեվերջ նրանք կվճարեն գյուղացիներին»,- հավելել է Ջավադյանը։
Եթե խաղողագործները պարտք են մնացել գյուղացուն, բանկը նրանց անվճարունակ չի համարի. ԿԲ նախագահ

Հասանելի է
русский



























